News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իռլանդացի գիտնականներն արտակարգ միջոցներ են ձեռնարկում՝ դեռեւս բրոնզե դարում կառուցված փայտե ճանապարհը փրկելու համար: Հնագիտական հուշարձանը 10 տարի առաջ պատահաբար գտել են Ուեսթմիթ կոմսությունում: Պարզվել է, որ գտածոն շուրջ 3 հազար տարեկան է:

Անձրեւներն ու քամիները մեծ վնաս են հասցնում պատմական հուշարձանին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, փորձագետները կարծում են, որ լավագույն տարբերակը կլիներ տախտակները հատուկ նյութով պատելը, ինչը թույլ կտար դանդաղեցնել նյութի քայքայումը:

Իրավիճակը բարդանում է նաեւ այն պատճառով, որ փայտաշեն ճանապարհը, որի երկարությունն ավելի քան 600 մետր է, բյուրոկրատական քաշքշուքի պատճառով դեռեւս պահպանվող հուշարձանի կարգավիճակ չի ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ