News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Արդարադատության նախարարությունը շարունակում է առանց նախարարի աշխատել: ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի նիստից հետո նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը լրագրողներին հայտարարեց, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ նախարարությունը շարունակում է աշխատել եւ կատարել իր պարտականությունները:

«Մենք կատարել եւ նախկինի պես շարունակում ենք կատարել անհրաժեշտ աշխատանքը»,- հայտարարեց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել դեռեւս հուլիսի 14-ին: Նոր նախարար առայժմ չի նշանակվել, հրապարակայնորեն նույնիսկ թեկնածություն չի քննարկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ