News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աճուրդի է հանվել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու հարսանեկան տորթի կտորը:

Lenta.ru-ն, վկայակոչելով The Daily Mail-ին, գրում է, որ տորթը հրաշալի է պահպանվել, չնայած պատրաստվել է 68 տարի առաջ:

Gorringes աճուրդի տունը վաճառքի է հանել նաեւ մրգային տորթի մի կտոր, որը 1947 թվականին կայացած արարողության ժամանակ բաժանվել է հյուրերին: Այն պահվել է E.P. Buckingham Palace 20th November 1947 մակագրությամբ տուփի մեջ: Մեկնարկային գինը 500 ֆունտ սթեռլինգ է (գրեթե 770 դոլար):

Տորթի կտորն աճուրդի է հանել մասնավոր մի կոլեկցիոներ, որի անունը չի հրապարակվում:

Արքայադուստր Եղիսաբեթի եւ արքայազն Ֆիլիպի հարսանիքը կայացել է 1947 թվականին: Մեկ տարի անց ծնվել է զույգի որդին՝ արքայազն Չարլզը, իսկ 1950 թվականին՝ դուստրը՝ արքայադուստր Աննան: Եղիսաբեթը գահ է բարձրացել 1952 թվականին, հոր՝ Գեորգ VI-ի մահից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ