News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Գերագույն դատարանը դադարեցրել է Ռաջաստան նահանգի դատարանի որոշման գործողությունը, որն արգելում է սանտհարան՝ երկարատեւ պահքի արդյունքում ծիսակարգային մահը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ին:

Գերագույն դատարանում պարզաբանել են, որ վերջնական որոշում ընդունելու համար իրենց ժամանակ է հարկավոր: Փորձագետների խոսքով, դրա համար կարող է մի քանի տարի պահանջվել:

Ռաջաստանի դատավորներն օգոստոսի 10-ին սանտհարան հավասարեցրել էին ինքնասպանությանը, ինչը դժգոհություն էր առաջացրել դրա հետեւորդների՝ ջայների շրջանում: Նրանց խոսքով, ինքնասպանություն գործում են էմոցիաների ազդեցության տակ, իսկ սանտհարան ծիսակարգ է, որի արդյունքում մարդը հանգչում է՝ ամբողջությամբ գիտակցության մեջ լինելով, որեւէ կենդանի էակի վնաս չպատճառելով:

Ջայնայականությունը հնդկական կրոններից է, որը հոգու ինքնակատարելագործման է հասցնում: Ուղղության հետեւորդները պետք է անկեղծ եւ բարեպաշտ լինեն: Հնդկաստանում ընդամենը 6 մլն ջայնայական կա, որոնք, սակայն, մեծ ազդեցություն ունեն ավելի քան 1.27 մլն բնակչություն ունեցող երկրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ