News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իսպանացի գիտնականները եզրակացություններ են արել այն մասին, որ նեանդերթալցիները շատ ավելի հետաքրքիր վարքագիծ են ունեցել, քան ընդունված էր համարել:

Մասնագետները համարում են, որ նրանք քնել են հատուկ քնի համար նախատեսված տեղերում եւ նույնիսկ կարողացել են ջուր տաքացնել: Նման եզրակացությունների գիտնականները հանգել են Կաթալոնիայի Աբրիկ Ռոմանի քարանձավում իրենց նոր գյուտերի ուսումնասիրության ժամանակ:

Պեղումների ընթացքում հետազոտողները գտել են մի տարօրինակ փոս,որի շուրջը խարույկի մնացորդներ էին: Անհայտ փոսը 40х30х10 սմ չափսերով էր ու գտնվում էր քարանձավի պատերից ոչ հեռու: Մասնագետները համարում են, որ դրանում հին մարդիկ շիկացած քարեր էին դնում ջուրը տաքացնելու համար, հայտնում է Informing-ը:

Նաեւ հետազոտողները առաջ են քաշել ենթադրություն, որ հին մարդիկ, ամենայն հավանականությամբ, իրենց կացարանը բաժանում էին հատուկ նշանակության գոտիների ՝  քնի համար, ուտելու համար եւ այլն: Քարանձավի խորքում հայտնաբերվել են մի քան արտեֆակտեր, իսկ դրանք վկայում են այն մասին, որ քարանձավի տվյալ մասը նախատեսված էր հանգստի համար: Գիտնականները ճշգրտում են, որ առաջ նմանատիպ քարանձավային հատուկ ննջարաններ կարելի էր գտնել այն վայրերում, որտեղ ապրել են առաջին Homo sapiens-ները:

Հնէագետները նաեւ գտել են փաստեր, որոնք վկայում են, որ նեանդերթալցիները կրակն օգտագործում էին սնունդ պատրաստելու համար, իսկ որպեսզի այն չայրվի՝ օգտագործում էին քսակներ կամ էլ ճիպոտներից սարքած սկուտեղներ: Հայտնաբերված արտեֆակտերը նաեւ հիմք են տալիս համարելու, որ քարանձավի բնակիչները միսը խոտերով էին պատրաստում:

Բացի դրանից քարանձավի ելքի մոտ փորձագետները գտել են մեծ քանակության ոսկորներ: Օջախների մակերեսն էլ այդտեղ ավելի մեծ էր: Մասնագետները կարծում են, որ այդ վայրը հին մարդիկ օգտագործում էին, որպես աղբանոց:

Ընդհանուր առմամբ վերջերս կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է մոտավորապես տասը հազար տարբեր առարկաներ, որոնք հետազոտելով հնարավոր կլինի նորանոր փաստեր իմանալ հին մարդկանց կյանքի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ