News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2015-2016թթ. ուսումնական տարում Լոռու մարզի Պետրովկա համայնքում առաջին զանգը կհնչի միայն  6-ամյա Գոռ Մկրտչյանի համար: Գոռը նույն դասարանում կսովորի երկու 3–րդ դասարանցիների հետ. դպրոցում 2–րդ դասարանցի չկա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Արամայիս Փնջոյանը` վստահեցնելով, որ դրանից  երեխայի ուսուցման որակը չի տուժի։

 Պետրովկայի դպրոցն ընդհանուր առմամբ ունի 24 աշակերտ: Ինչպես տնօրենն է նշում, աշակերտների թիվը գնալով նվազում է: Ընդամենը մի քանի տարի առաջ աշակերտների թիվն այստեղ 40 էր:

Շուրջ 200 բնակիչ ունեցող գյուղի դպրոցը կառուցվել է 2000թ.: Դպրոցի մարզադահլիճն ու դասարաններից մի քանիսն արդեն նորոգման կարիք ունեն։

«Շինարարական աշխատանք իրականացնող կազմակերպությունը շատ անորակ տախակ է օգտագործել, ինչի պատճառով 10-15 տարվա ընթացքում այն ամբողջովին փտել է: Դասարաններից մեկի հատակը մեր ուժերով ենք փոխել, մարզադահլիճի ու մյուս դասարաններր հատակը փոխելու համար, սակայն, մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, ինչի հնարավորությունը դպրոցը չունի»,- ասում է տնօրենը:

Տպել
Ամենաշատ