News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիայից Վիեննա են ժամանել փախստականների փոխադրող առաջին գնացքները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, միգրանտներին դիմավորել են ոստիկանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ հոգնած մարդկանց ջուր մատակարարող կամավորներ: Այստեղ նաեւ իշխանությունների միգրացիոն քաղաքականության դեմ փոքրիկ ցույց է անցկացվում, շրջանի վերեւում ոստիկանների ուղղաթիռներ են թռչում:

Վիեննայի ոստիկանությունում փախստականների հստակ թիվը նշել չեն կարողացել, բայց խոսքը մի քանի հարյուր մարդկանց մասին է, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ: Մինչ Վիեննա ժամանելը լեփ-լեցուն գնացքը մի քանի ժամ կանգնել է հունգարա-ավստրիական սահմանին: Ավստրիական երկաթուղին պահանջել է մասամբ ազատել վագոնները՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Նրանք, ովքեր ցանկանում են ճանապարհը շարունակել ԵՄ այլ երկրներ, սակայն շենգենյան վիզա չունեն, իրավապահները ստիպված կլինեն արտաքսել Հունգարիա:

Ավելի վաղ հարյուրավոր միգրանտներ հարձակվել էին Բուդապեշտից Ավստրիա եւ Գերմանիա ուղեւորվող գնացքների վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ