News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գործարար Գերման Ստերլիգովին, որին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել էին Ադրբեջանի հարցման առնչությամբ, իրավապահների հետ զրույցից հետո ազատ են արձակել: LifeNews-ի ուղիղ եթերում Ստերլիգովը պատմել է ձերբակալության հանգամանքների եւ պատճառների մասին:

«Խոսքն «Ահեղից մինչեւ Պուտին» ձեռնարկի մասին է, որը հրապարակվել է իմ կայքում: Դա այս ամռանն իմ բոլոր խնդիրների բանալին է»,- հաղորդել է Ստերլիգովը՝ նկատի ունենալով, որ այդ տեքստում Ադրբեջանի իշխանությունների տեսանկյունից կասկածելի հայտարարություններ կան Լեռնային Ղարաբաղի պատմության մասին:

Գործարարը նշել է, որ երեք ժամ շարունակ զրուցել է հատուկ ծառայությունների եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:

LifeNews-ի տեղեկացմամբ, Դոմոդեդովո օդանավակայանում սահմանապահները Գերման Ստերլիգովին ձերբակալել են Ադրբեջանի ոստիկանության նախաձեռնությամբ: Այնտեղ ռուսաստանցի միլիոնատերը հետախուզվում է Քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով. «Պետության դեմ ուղղված բացահայտ կոչեր» եւ «Պետական սահմանի ապօրինի հատում»:

Գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովը LifeNews-ի եթերում նաեւ հաղորդել է, որ Ադրբեջանի դեմ բողոք է ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Չնայած Ինտերպոլը դադարեցրել է Ստերլիգովի հետախուզումը, Ադրբեջանում նրա դեմ դեռեւս քրեական գործ է հարուցված: Սակայն հանրապետության իշխանությունները, Հայրապետովի խոսքով, արգելել են նրա մուտքը երկրի տարածք՝ նրան զրկելով պաշտպանվելու հնարավորությունից:

Մինչ այդ Գերման Ստերլիգովը նույնպես հիշեցրել էր, որ վերջին շրջանում իր դեմ քրեական գործ հարուցելու մի քանի փորձ արդեն արվել է, սակայն ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել: Խոսքը Ռուսաստանում ԲՈՐՆ-ի, ինչպես նաեւ զրպարտության գործի մասին է, որը Ստերլիգովի դեմ փորձել է հարուցել Իսրայելի քաղաքացի Միլանա Գորենշթեյնը: Գործարարը նախկինի պես կարծում է, որ այդպիսի ակտիվության հիմնական պատճառն իր գրած պատմության դասագիրքն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ