News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատելով քաղաքական դաշտում առկա կուսակցությունների գործելաոճից՝ կարելի է կանխատեսել, որ ընդդիմության խոստացած թեժ աշունն այս տարի էլ չի լինելու: Փոխարենը սեպտեմբերի 1-ի դրությամբ թեժ է իրավիճակը կուսակցությունների ներսում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար կազմը պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից պահանջում է վայր դնել պատգամավորական մանդատը, քանի որ ՎՍԴՀԿ նախագահը համարձակվել է գնալ նախագահի նստավայր եւ հանդիպել Սերժ Սարգսյանին: Հնարավոր եւ անհնար բոլոր տարբերակներով փորձ է արվում՝ ճնշում գործադրել Լյուդմիլա Սարգսյանի վրա:

Բարդ է իրավիճակը նաեւ դաշնակցության ներսում: Այստեղ Կառավարությանն ապագայում մաս կազմելու թեմայի շուրջ ծանր խոսակցություն է եղել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ դաշնակցության ղեկավարության միջեւ, ինչի հետեւանքով Մինասյանն ինքնակամ մեկուսացվել է:

Խնդիրներ կան նաեւ «վերածնված» ՕԵկ-ում: Մինչ Սերժ Սարգսյանի հետ կայացած «սահմանադրական ֆոտոսեսիան», այս կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարում էր, թե դեմ են նախագծին եւ Սերժ Սարգսյանի հետ չեն էլ հանդիպելու, որովհետեւ քննարկելու ոչինչ չունեն: Բայց հանդիպումը կայացավ լայն ժպիտի ֆոնի վրա, որից հետո այս անգամ «Հայկական վերածնունդի» անունից նախագծին դեմ լինելու մասին հայտարարություն տարածվեց:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ