News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից սկսում է կատարել ՄԱԿ –ի Անվտանգության խորհրդի նախագահի գործառույթները, ՌԴ նախագահությունը կշարունակվի մինչեւ այս ամսվա վերջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աշխատանքները գալիք ամսում կանցնեն ինտենսիվ ռեժիմով»:

«Ռուսական ամսվա առանցքային միջոցառումը կդառնա խաղաղության ու անվտանգության պահպանման, Մերձավոր արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայում հակամարտությունների կարգավորման եւ ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարի թեմաներով նախարարական բաց նիստը»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ այս նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Բացի դրանից, ինչպես ակնկալվում է, Ռուսաստանի նախագահության ընթացքում կքննարկվի Լիբիայում առաքելության մանդատի երկարացումը: Զախարովայի խոսքով՝ քննարկման առարկան է դառնալու Լիբիայի իրավիճակը, իրադրությունը լիբիական պատժամիջոցային ռեժիմով:

«Պետք է երկարացնել այդ երկրին աջակցելու հարցում ՄԱԿ-ի առաքելության մանդատը»,- նշել է նա:

Ինչպես հայտնել էին, ՄԱԿ –ի Գլխավոր ասամբլեայի 70 րդ նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 15-ին ՝ Նյու յորքում համաշխարհային կազմակերպության շտաբ բնակարանում: Դրա շրջանակում սեպտեմբերի 25- 27-ը կանցնի գագաթնաժողով, որում պետք է հաստատեն՝ 2015թ. հաջորդող ժամանակահատվածում զարգացման ոլորտում գլոբալ օրակարգը: Սեպտեմբերի 28-ին կսկսվի համաքաղաքական բանավեճ, որին ծրագրված է ավելի քան 150 պետությունների ու ՄԱԿ –ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությունը: Ռուսական պատվիրակությունը կղեկավարի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Ամենաշատ