News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է նախկին պետքարտուղար եւ ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Հիլլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության ավելի քան 7 հազար էջ, մոտավորապես 150 նամակ պարունակում է կոնֆիդենցիալ տեղեկություններ ու հիմա գաղտնի են պահվում:

Ինչպես երկուշաբթի օրը ճեպազրույցում հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները, տեղեկությունները, որոնք պարունակվում են նամակագրության մեջ, «գաղտնի» չէին համարվում այդ նամակները գրելու պահին ու վերաբերում են ամերիկյան դիվանագիտությանը կամ օտար պետությունների կառավարությունների փոխանցած տվյալներին:

Երկուշաբթի օրը հրապարակված նամակներում բացի ամենայնից բարձրացված է նաեւ Ղրղզստանի իրավիճակին վերաբերող հարցը, իսկ Իրանի, Մերձավոր արեւելքի ու Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը վերաբերող նամակագրությունը մեծամասամբ գաղտնի է պահվում: Նամակներից մեկում Քլինթոնի օգնականները նրան փոխանցում են հաղորդագրություն կաթոլիկ հոգեւորական Բորիս Գուձյակից, ով այդ ժամանակ ղեկավարում էր Ուկրաինական կաթոլիկ համալսարանը: Այդ հաղորդագրության մեջ Բորիս Գուձյակը օգնություն է խնդրում ԱՄՆ –ից ու անձամբ պետքարտոււղարից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանրության դատաստանին ներկայացված նամակների զգալի մասը նախկին պետքարտուղարի աշխատանքային նամակագրությունն է իր օգնականների հետ, որը վերաբերում է օրվա ծրագրերին, զանգերի կազմակերպմանը, պարունակում է նաեւ հաճոյախոսությունների փոխանակություն՝ հաջող լուսանկարների կապակցությամբ կամ էլ տոնական շնորհավորանքներ:

Քլինթոնի նամակագրության շուրջ աղմուկ է բարձրացել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ 2009-2013թթ. լինելով դիվանագիտական գերատեսչության ղեկավար ՝ նա նամակ էր ուղարկում իր անձնական հասցեից, այլ ոչ թե կառավարականից, ինչպես պահանջում են ամերիկյան ադմինստրացիային վերաբերող կանոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ