News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունն օգոստոսի 31-ին, ժամը 23.11-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է պայթեցնել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 21 շենքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող 1982 թ. ծնված Մ. Ա.-ը փակվել է թիվ 21 շենքի բնակարաններից մեկում եւ սպառնում է պայթեցնել այն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են շենքի գազամատակարարումը:

Հրշեջ-փրկարարների եւ ոստիկանների բանակցությունների արդյունքում ժամը 23.39-ին քաղաքացին բնակարանի դուռը բացել է:

Տպել
Ամենաշատ