Ականատեսները նկարահանել են, թե ինչպես են Ռոստովի մարզի գյուղերից մեկում 300 կատաղած մարդիկ դաժան հաշվեհարդար տեսնում հայ վարորդի նկատմամբ, որին մեղադրում էին ավտովթարի մեջ։
Ցնցող կադրերը հրապարակվել են համացանցում եւ մեծ արձագանք ստացել։ Տեսահոլովակում երեւում է, թե ինչպես են արնաշաղախ տղամարդուն ծեծում անգամ այն ժամանակ, երբ նա ի վիճակի չէ ոտքի կանգնել, հաղորդում է «Զվեզդա»-ն։
Երիտասարդին ծեծելով սպանել էին։ Նման անողոք վարքի պատճառը 22-ամյա տղամարդու մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարն էր։ Վարորդը մեքենայով բախվել էր 5 մեքենայի եւ հարվածել մի քանի հետիոտնի։ Հաղորդվում է, որ Ռաֆայել Խալղաթյանը հարբած է եղել։ Վթարից հետո կատաղած ամբոխը ինքնադատաստան է տեսել վարորդի նկատմամբ։