News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի կառավարությունը ներկայացրել է երկրի ազգային դրոշի չորս էսքիզ, որոնք դրվելու են հանրաքվեի:

Չորս նկարներից երեքում կա արծաթագույն պտերի պատկերը, որն օգտագործվում է նորզելանդական մի քանի մարզական թիմերի կողմից:

Այս տարվա վերջին չորս էսքիզները կդրվեն հանրաքվեի, որի արդյունքներով կընտրվի նոր դրոշի դիզայնը:

Երկրորդ հանրաքվեի ժամանակ՝ 2016թ. ընտրության է ներկայացվելու նոր դրոշի հաղթած էսքիզը եւ Նոր Զելանդիայի ներկա դրոշը, որի անկյունում կա բրիտանական «Յունիոն Ջեքը», հայտնում է BBC -ի Ռուսական ծառայությունը:

Ինչպես նշում են դիտորդները, շատ նորզելանդացիներ կողմ են դրոշը փոխելուն, բայց միաժամանակ քչերն են ուզում, որ երկիրը հանրապետություն դառնա: Հիմա այն սահմանադրական միապետություն է ՝ բրիտանական թագուհու ղեկավարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ