News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոտ 2 շաբաթ առաջ Շվեդիայից Հայաստան արտաքսված 38-ամյա Ստեփան Մելիքովը վերադարձել է Շվեդիա, սակայն կարգավիճակը դեռ պարզ չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց փաստաբան Վահե Սեդրակյանը, որը ճանաչում է արտաքսված քաղաքացուն:

«Հայաստանը պնդում է, որ նա Ստյոպա Սողոմոնյանն է, որը թեեւ ծագումով հայ է, սակայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Հիմա Մելիքովին հետ են ուղարկել Շվեդիա, սակայն հայտնի չէ, թե հետագայում ինչ է արվելու»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ինքն այս պահին պաշտոնական գրագրության մեջ է համապատասխան մարմինների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է օգնել այդ քաղաքացուն:

Հիշեցնենք, որ Ստեփան Մելիքովին Շվեդիայից Հայաստան էին արտաքսել օգոստոսի կեսերին: Ըստ Հայաստանի ԱԱԾ-ի՝ նա ՀՀ քաղաքացի է եւ անօրինական էր գտնվում Շվեդիայում: Մինչդեռ Մելիքովն ու իր փաստաբանը պնդում են, որ Ստեփան Մելիքովը ծնվել է Բաքվում, ծագումով հայ է, սակայն ոչ ՀՀ քաղաքացի:

Տպել
Ամենաշատ