News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 31-ին, ժամը 01.42-ին, «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն»-ից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ 1978 թ. ծնված Վախթանգ Խ.-ն /2015 թ. հուլիսի 23-ից գտնվում է հարկադիր բուժման մեջ/ եւ 1996 թ. ծնված Վարդան Մ.-ն /2014 թ. օգոստոսի 11-ից գտնվում է հարկադիր բուժման մեջ/ ժամը 00.30-ին փախել են հոգեբուժարանի 2-րդ բաժանմունքից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք փախուստի են դիմել հոգեբուժարանի 2-րդ բաժանմունքի պատուհանի ճաղավանդակը բացելով:

Օգոստոսի 31-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Արմավիրի եւ Էրեբունու բաժիններիի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Լենուղի գյուղից հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել Վախթանգ Խ.-ն /մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով/ եւ Վարդան Մ.-ն /մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի եւ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ