News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխույժ աշակերտ է եղել, առիթի դեպքում` փախչել դասերից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը, որն այցելել էր Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոց:

«Մեկ անգամ կազմակերպել եմ դասից փախչել, աշխույժ աշակերտ էի: Տարրական դասարանում էր, պատժվեցի անկարգության համար»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ ոչ մի անգամ իր համար ծնող չեն կանչել դպրոց:

Վարչապետը չցանկացավ հիշել իր դպրոցական առաջին սերը: NEWS.am-ի հարցին ի պատասխան նա միայն ծիծաղեց ու ասաց. «Տրամադրությունս թող աշխատանքային լինի»:

Վարչապետը հիշեց, որ լավ է սովորել, առարկաներից սիրել է մաթեմատիկան եւ երկրաչափությունը:

Վարչապետն անձամբ բաժանեց առաջին դասարանցիների առաջին այբբենարանները, շնորհավորեց առաջին ուսումնական տարվա կապակցությամբ։

Տպել
Ամենաշատ