News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արդարադատության նախարարի թեկնածուներից մեկը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Հանրապետության նախագահի հետ կքննարկենք, որոշում կկայացնենք եւ առաջիկա մի քանի օրում կնշանակենք արդարադատության նախարար: Արփինե Հովհաննիսյանը թեկնածուների շարքում կա»,- ասաց վարչապետը՝ թեկնածուների այլ անուններ չնշելով:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է ուշանում նախարարի նշանակումը` վարչապետն ասաց, որ պատճառը, նախագահի, ապա իր արձակուրդներն են եղել։

Հիշեցնենք, որ  արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է հուլիսի 14-ից, երբ Հովհաննես Մանուկյանն ազատվեց այդ պաշտոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ