News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրաքի Նայնավա նահանգում երկուշաբթի օրը, օգոստոսի 31-ին,  մահապատժի են ենթարկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ավելի քան 120 գրոհայիններ, հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը ՝ վկայակոչելով «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ Սաիդ Մամուզինիին: Նրա խոսքով, խմբավորման մասնակիցներին մեղադրել են հեղաշրջման եւ ԻՊ առաջնորդ Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու փորձի համար:

Մամուզինին ճշգրտել է, որ հեղաշրջումը պետք է կատարվեր կիրակի օրը, օգոստոսի 30-ին: «Բայց երկու օր առաջ հինգ ձերբակալված գրոհայիններ բացահայտել են դավադիրների ծրագրերը»,- պատմել է նա: Դրա հետեւանքով 122 գրոհայիններ, այդ թվում դաշտային հրամանատարներ, գնդակահարվել են Մոսուլի հարավում գտնվող բանտում, հայտնում է Lenta -ն:

Մամուզինիի խոսքով, «ԻՊ ի պառակտումն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում»: Փողի, իշխանության եւ ազդեցության  բաշխման պայքարում տասնյակ գրոհայիններ են զոհվել, հավելել է «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ