News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր կնոջ եւ դստեր հետ սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, այցելել է Երեւանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոց եւ դպրոցի աշակերտների հետ «Արիության դաս» անցկացրել։

Նախարարը հիշեցրել է, որ այսօր Հանրապետության բոլոր դպրոցներում նշում են Գիտելիքի օրը։ «Հայաստանի նախագահի անմիջական հանձնարարականով Կառավարության աջակցությամբ հանրապետության ղեկավարությունը մասնակցում է Գիտելիքի օրվա միջոցառումներին։ Մենք ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ պլաններ ունենք, որոնց համաձայն՝ հանրապետության բոլոր դպրոցները կցվել են Զինված ուժերի զորամասերին»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Նախարարը նշեց, որ կենտրոնական ապարատի ողջ հրամանատարական կազմը կցված է բարձրագույն ուսումնական հաստատություններին։ «Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ դուստրն այսօր հաճախում է ձեր դպրոցը, դպրոց, որը բավական լուրջ ճանապարհ է անցել, որը հարուստ պատմություն եւ ավանդություն ունի։ Սովորաբար, ըստ մեր պլանների, մենք «Արիության դասեր» ենք անցկացնում, որոնք նախատեսված են աշակերտների համար»,- հավելեց Սեյրան Օհանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ