News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում իշխանությունները վախի մթնոլորտ չեն ստեղծել, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մհեր Սեդրակյանի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի  հետ կապված վերջին միջադեպերով զբաղվում են իրավապահ մարմինները և եթե նրանք մեղավոր եղած լինեին, ապա արդեն քրեական գործեր հարուցված կլինեին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Եթե այդպիսի միջադեպեր եղել են, բա ինչո՞ւ մինչև հիմա քրեական գործ չի հարուցվել: Համապատասխան մարմինները զբաղվում են այդ միջադեպերով, և եթե ինչ-որ բան լիներ, ապա հանրությանը կներկայացվեր: Երկրում վախի մթնոլորտ չկա, եթե իշխանությունը վախեցնելու ճանապարհով գնար, ապա այսօր այդ սարքավորումը ձեռքերիդ այդպիսի հարց չէիք կարողանա տալ» ,-ասաց Գալուստ Սահակյանը` նկատի ունենալով լրատվամիջոցների ներկայացուցիչների տեսախցիկները։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին եւ նրա կնոջը իրենց տանը մի խումբ անձինք ծեծի են ենթարկել: Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց ծեծի են ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներն ու թիկնազորի ներկայացուցիչները:

Տեղեկացրել էինք նաեւ, որ Air Armenia ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի խոսքով` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը օգոստոսի 15-ին իրեն հրավիրել է հանդիպման Ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիա, որտեղ թիկնապահներն իրեն ծեծի են ենթարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
Սակայն պետք չէ մեղադրել շարքային քաղաքացիներին: Մի կողմից՝ իշխանության վարած քաղաքականությունն է...
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը, որ 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ...
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
Երեկ՝ ապրիլի 24-ին, Վարդանյանի թիմը նախաձեռնել էր երթ՝ իրենց զորակցությունը հայտնելով հայ գերիներին...
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
Իհարկե, որևէ մեկին արգելված չէ որևէ տեղ գնալ երեխաների հետ: Բայց երբ հիանալի գիտեք, որ հասարակության...
Ամենաշատ