News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տիտանիկի վերջին նախաճաշի ճաշացանկը սեպտեմբերի 30-ին աճուրդի ժամանակ կարող է վաճառվել 50-70 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Աճուրդը կազմակերպում է Invaluable աճուրդի տունը։

Խոսքը հենց այն ճաշացանկի մասին է, որը կազմել էին նավի վերջին՝ երկրորդ նախաճաշի համար։ Տիտանիկը խորտակվել էր 1912թ. ապրիլի 15-ին Ատլանտյան օվկիանոսում՝ Սաութհեմփթոնի նավահանգստից դեպի Նյու Յորք մեկնելու ճանապարհին։ Հաղորդվում է, որ այս պահին հայտնի է 2-3 նման ճաշացանկի մասին, գրում է Gazeta-ն։
Պատմական փաստաթուղթը փրկել էր առաջին դասի ուղեւոր Աբրահամ Լինքոլն Սողոմոնը։ Հակառակ երեսին ստորագրել է  Իսահակ Ջերալդ Ֆրաուենտալը, ով այդ օրը նախաճաշել էր Սողոմոնի հետ։ Ճաշացանկի վրա նշված է 1912թ. ապրիլի 14 ամսաթիվը։ Ուղեւորներին առաջարկել են գառան ծեծած միս,  աղ դրած միս, կարտոֆիլի խյուս, տապակած եւ ջեռոցում եփած կարտոֆիլ, պանրի 8 տեսակ եւ այլ ճաշատեսակներ։

Աճուրդի ժամանակ կվաճառվի նաեւ նավաբեկությունից փրկված մի ուղեւորի գրած նամակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ