News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս ուսումնական տարին կրթության ոլորտում չլուծված խնդիրներով է մեկնարկում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրը եւ նոր ուսումնական տարվա մեկնարկին լրագրողներին ասաց ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ ամբողջ տարին քայլեր են ձեռնարկվում:

«Կրթության ոլորտում խնդիրները բազում են, բայց այդ խնդիրների մասին մենք խոսում ենք, փորձում ենք լուծել ողջ տարվա ընթացքում: Մեկնարկում են նաեւ նոր ծրագրեր: Գուցե միանգամից բոլոր խնդիրները չեն լուծվում, բայց ակնհայտ է, որ մենք ունենք առաջընթաց կրթության ոլորտում, ունենք լավ հաջողություններ ունենք լավ երեխաներ, փայլուն մանկավարժներ»,-ասաց նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ կրթության ոլորտի կարեւորագույն հիմնախնդիրն այն է, որ այսօր ոչ բոլոր երեխաներն են գնում դպրոց: 

«Այսօր, ցավոք, ոչ բոլոր երեխաներն են գնացել դպրոց: Այդ թիվը տարբեր է, մարզերից մի թիվ են ասում, հասարակական կառույցները մեկ այլ թիվ են ասում: Մինչեւ սեպտեմբերի 15-ը մենք կփորձենք ճշգրտել իրական թվերը եւ փորձել անել այնպես, որ այս տարի աննախադեպ քիչ թվով երեխաներ չգնան դպրոց: Հիմնականում պատճառները սոցիալական են: Այս ընթացքում բազմաթիվ դիմումներ ենք ստացել, փորձել ենք օգնել: Մինչեւ հոկտեմբերի 1-ը կփորձենք բոլոր այդ երեխաներին գտնել, հավաքագրել եւ ուղարկել դպրոց»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ մինչեւ այս խնդիրը չլուծվի Գիտելիքի օրը լիարժեք վայելել անհնար կլինի:

Տպել
Ամենաշատ