News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին համոզել է Քեմբրիջի դքսուհի Քեթրինին ընդմիջել «մեկուսացումը», գրում է The Daily Mail -ը: Այս պահին արքայազն Ուիլյամի կինը իր երեխաների հետ միասին ապրում է Նորֆոլքում: Ինչպես հավաստիացնում է թերթը ՝ Նորին մեծությունն իր թոռանն ու նրա կնոջը հրավիրել է շոտլանդական Բալմորալ ամրոց, որպեսզի նրանք օգնեն իրեն սեպտեմբերի 9-ին նախատեսված տոնական միջոցառումները կազմակերպելու հարցում: Այդ օրը Եղիսաբեթ 2-րդը կանցնի իր նախատատ Վիկտորիայի ռեկորդը ՝ ով կառավարել էր երկիրը 63 տարի ու յոթ ամիս, հայտնում է Gazeta -ն:

«Քեմբրիջի դուքսն ու դքսուհին սեպտեմբերի 9-ին թագուհու հետ միասին կլինեն Բալմորալում»,- հայտարարել են թերթում: Հավաստիացնում են նաեւ, որ Ուիլյամն ու Քեյթը Նորին մեծության հետ միասին ներկա են գտնվելու ընտանեկան ընթրիքին: Ինչպես նշում է պարբերականը՝ Եղիսաբեթ 2-րդի որդին՝ արքայազն Չառլզը ներկա չի գտնվի Աբերդինշիրի տոնակատարություններին, չնայած այդ օրը նա նույնպես Շոտլանդիայում է լինելու: Աղբյուրների խոսքերով՝ Չառլզը կկատարի իր «հին պարտավորությունը» ու կժամանի «Դամֆրիս Հաուզ»կալվածք, որը նա օգնել էր «փրկել երկրի համար»:

Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիրը հրաժարվել է մեկնաբանություններ տալ ՝ Բալմորալ «մասնավոր» այցի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ