News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պետք չէ ռուսական շուկայում հեղինակազրկել հայկական ձուկը՝ երրորդ երկրներից ձուկ վերարտահանելով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը:

«Անիմաստ է: Ավելի լավ է սեփական արտադրանքն արտահանել: Այլ հարց է, որ արտասահմանյան ձկան ինքնարժեքը կարող է ավելի էժան լինել: Այս դեպքում հարկավոր է պարզապես սովորել նրանցից: Իհարկե, չի բացառվում, դա ֆինանսապես կարող է շահավետ լինել: Սակայն հեղինակությունը պետք է ավելի թանկ լինի իրեն հարգող ցանկացած ձեռներեցի համար»,- հայտարարեց Աթոյանը:

Նշենք, որ օրեր առաջ Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է նորվեգական 14 ընկերություններից ձկան մատակարարումը, այդ թվում՝ փակելով տարանցումը ԵՏՄ անդամ մյուս հանրապետություններ՝ Բելառուս, Ղազախստան եւ Հայաստան, խուսափելու համար պատժամիջոցների ցանկում հայտնված ապրանքների վերարտահանումը Ռուսաստան:

Ամեն դեպքում, ԵՏՄ մյուս պետությունների համապատասխան ծառայություններն իրավունք ունեն թույլատրել նորվեգական ձկան ներկրումը, եթե տարանցումն իրականացվելու է՝ շրջանցելով Ռուսաստանը:

Նշենք, որ 2014 թվականին Հայաստանը 16.5 մլն դոլարի ձուկ է արտահանել, գրեթե ամբողջությամբ՝ Ռուսաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ