News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարը Արմեն Աշոտյանին դպրոցում չեն պատժել, քանի որ նա գերազանցությամբ սովորել է  Երեւանի թիվ 45 դպրոցում, որտեղ աշխատել է նրա մայրը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրը եւ նոր ուսումնական տարվա մեկնարկին հարազատ դպրոցում լրագրողներին ասաց ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ բակ մտնելիս միանգամից հիշել է այն պատուհանը, որտեղից 10-րդ դասարանում կենսաբանության դասաժամից դասարանով փախել են:

«Այսօր կրկնակի տոն էր ինձ համար: Վաղուց չէի եղել իմ դպրոցում: Առաջին հայացքից, երբ մտա դպրոցի բակ, հիշեցի այն պատուհանը, որից փախել էինք կենսաբանության դասաժամին: 10-րդ դասարան էինք, որոշեցինք գնալ Էրեբունի-Երեւանի տոնը նշել: Դասարանում շատ համերաշխ մթնոլորտ էր եւ գերազանցիկները եւ վատ սովորողների միջեւ կար մտերմություն: Չկար գերազանցիկ եւ ծույլիկ հասկացությունը, կար կոլեկտիվ: Մեր գեղեցիկ ջանքերի շնորհիվ մենք համերաշխորեն ցատկեցինք պատուհանից ու գնացինք: Ես չարաշահում էի այն հանգամանքը, որ մայրս այստեղ էր աշխատում եւ 2-րդ հանագամանքը, որ չարաշահում էի, իմ գերազանցիկ լինելն էր: Հետեւաբար լեզուս երկար էր կրկնակի: Լուսահոգի տնօրենը, իհարկե, բարկացավ շատ, բայց չպատժեց: Մենք էլ նորմալ, թասիբով արեշցի երեխաներ էինք, եւ այլեւս նման բաներ չէինք անում»,- պատմեց նախարարը:

Արմեն Աշոտյանը նշեց, որ  Երեւանի թիվ 45 դպրոց է հաճախել 1990թ., դպրոցը ավարտել է 1992թ., մինչ այդ սովորել է հարեւան ռուսական դպրոցում:

«Այս դպրոց եմ տեղափոխվել 1990-ին: Մինչ այդ սովորել եմ հարեւան ռուսական դպրոցում: Ղարաբաղյան շարժման տարիներին ծնողներս որոշեցին, որ ես պետք է հաճախեմ հայկական դպրոց: Անչափ դժվար էր հայերեն լեզվով անցնել ֆիզիկա, երկրաչափություն, քիմիա:  Երկու ամիս տանջվել եմ, շատ դժվար էր, բայց հետո ստացվեց: Իհարկե, դեռ զգացնել է տալիս բազային ռուսական կրթությունը, բայց շատերը չեն հավատում, որ ես ռուսական կրթություն ունեմ»,-ասաց Աշոտյանը:

Տպել
Ամենաշատ