News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բորդեր-կոլլի ցեղատեսակի շունը «ցանկանում է» առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, հայտնում է The Associated Press-ը։ Ներկայումս Լյուսի Լուն «զբաղեցնում» է Քենտուկի նահանգի Ռեբբիթ Հեշ բնակավայրի քաղաքապետի պաշտոնը, որտեղ ապրում է 135 մարդ։

Ինչպես պատմել է շան տիրուհին՝ Բոբբի Քեյզերը,  շան նախագահական հավակնությունների մասին հայտարարվելու է սեպտեմբերի 5-ին։ Քարոզարշավի պատճառով շունը պետք է հրաժարվի քաղաքապետի պաշտոնից։ Թե որ կուսակցությունն է ներկայացնում Լյուսի Լուն, դեռեւս հայտնի չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ