News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, քննելու է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հուլիսի 7-ի դիմումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԱԺ կայքից:

Նշենք, որ Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» բռնաբարության սպառնալիքի մասին հայտնի հայտարարությունից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան դիմել էր էթիկայի հանձնաժողովին:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, սպառնացել էր հնարավորության դեպքում գլխատել ու բռնաբարել բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին:

Տպել
Ամենաշատ