News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է ուսումնական առարկաները խմբավորել եւ այնպիսի կրթական ծրագրեր կազմել, որոնք կնվազեցնեն դպրոցական առարկաների քանակը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով՝ թեեւ տարեցտարի նոր առարկաներ են ավելանում, դրանք չպետք է դիտարկել՝ որպես առանձին ուսումնական նյութ:

«Անհրաժեշտություն կա մնացած ուսումնական առարկաները խմբավորել եւ այնպիսի կրթական ծրագրեր ունենալ, որոնք կնվազեցնեն առարկաների թիվը, բայց կներառեն այն անհրաժեշտ բովանդակությունը, որը պետք է ապագա քաղաքացուն: Պարտադիր չէ, որ յուրաքանչյուր նյութ առանձին դպրոցական առարկա դառնա»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ դպրոցը պետք է երեխային սովորեցնել ինքնուրույն սովորել:

Ինչ վերաբերում է փորձնական ընդունված առարկաներին՝ «Շախմատին» եւ «Ազգային երգ ու պարին», Բախշյանը նշեց, որ լիովին կողմնակից է այդ առարկաների ներմուծմանը դպրոց:

Նշենք, որ «Շախմատ» առարկան դպրոց է մտցվել 2011թ.-ից, անցնում են 2-4-րդ դասարանցիները, իսկ «Ազգային երգ ու պար» առարկան՝ 2014թ.-ից: Այն ներդրվել է 12 դպրոցներում, սակայն առաջիկայում դառնալու է պարտադիր բոլոր հանրակրթական դպրոցների համար:

Տպել
Ամենաշատ