News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի կապակցությամբ հանրապետության բնակիչներին կոչ է արել 2 տարվա սննդամթերքի պաշար կուտակել։ Այս մասին հայտնում է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Արդեն մի քանի տարի մենք բնակչությանը կոչ ենք անում երկու տարվա պաշար կուտակել։ Դա շատ կարեւոր է։ Հատկապես այս տարի, երբ երկրում կա գյուղատնտեսական արտադրանքի ավելցուկ։ Դրանից պետք է օգտվի ցանկացած ընտանիք»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով՝ աշխարհում բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, տնտեսական զարգացման աճի անկումը, Տաջիկստանի գործընկեր երկրների ազգային արժույթի փոխարժեքի տատանումը, արտահանվող եւ ներկրվող արտադրանքի գների փոփոխությունը շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ