News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

39-ամյա ֆրանսուհի Մարին Ռիշարը չի կարողանում տանել էլեկտրական սարքավորումների ճառագայթումը, եւ այդ կապակցությամբ նա դատարանով ամսական 500 եվրոյի չափ հաշմանդամության թոշակ ստանալու իրավունք է ստացել, հայտնում է Bloomberg-ը։

Կինը պնդում է, որ բջջային հեռախոսից, Wi-Fi ցրող սարքից եւ ճառագայթում արձակող այլ սարքերից օգտվելը իսկական տանջանք է իր համար։ Նրա սրտի զարկերը արագանում են, առաջանում է հոգնածության զգացում, սրտխառնոց եւ գլխացավ, փոխանցում է Gazeta-ն։

Սակայն նշենք, որ որոշ երկրներում էլեկտրամագնիսական ալիքների ալերգիան հիվանդություն չեն համարում, քանի որ օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը հաստատված չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ