News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում վրաերթի ենթարկված Հալիլ Ֆերմանի Իչին ծագումով հայ է եւ երկքաղաքացիություն ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Իչիի մորեղբայրը՝ հերքելով տեղեկությունները, թե տաքսու վարորդ Էդգար Պետրոսյանի կողմից դիտավորյալ վրաերթի ենթարկված Իչին թուրք է եւ Թուրքիայի քաղաքացի:

«Էդգար Պետրոսյանի կնոջ հայտարարությունը, թե Իչին իրենց պարտք է եղել 3000 ԱՄՆ դոլար, դրա համար են վրաերթի ենթարկել, իրականությանը չի համապատասխանում: Իմ քրոջ որդին գործարար է, Հայաստանում 2 միլիոն դոլարանոց շենք է կառուցում, ո՞նց կարող է պարտք անել մեկից, ում 3-4 օր է ճանաչել, կամ էլ հրաժարվել է այդ գումարը վերադարձնել: Նման բան չկա»,- ասաց Իչիի մորեղբայրը՝ Արամ Էբոլակը:

Նա պատմեց, որ Էդգար Պետրոսյանն Իչիին վրաերթի է ենթարկել՝ կողոպտելու նպատակով. գողացել է 40 հազար դրամ, բանկային քարտերն ու Իչիին թողնելով անօգնական վիճակում՝ դիմել փախուստի. «Ես եմ նրան հիվանդանոց տարել, երկար ժամանակ պառկել է, բուժվել, կոտրվածքներ ուներ: Իսկ Էդգար Պետրոսյանին հայտնաբերել են ոստիկանները դեպքի վայրում առկա տեսախցիկների օգնությամբ»:

Ավելի վաղ Էդգար Պետրոսյանի կինը՝ Աննա Ա.-ն, NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ Իչին հրաժարվել է վերադարձնել 3000 ԱՄՆ դոլար պարտքը, ինչի պատճառով էլ ամուսինը բարկացել էր եւ դիտավորյալ վրաերթի ենթարկել նրան:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Պետրոսյանն իր կողմից օրավարձով շահագործվող ավտոմեքենայով Թուրքիայի քաղաքացի Հալիլ Ֆերմանի Իչին հերթական անգամ տեղափոխելու ժամանակ գումարային պարտք ու պահանջի հետ կապված վիճաբանության է բռնվել վերջինիս հետ: Վիճաբանության ժամանակ Էդգարը դանակ է բարձրացրել եւ թափահարելով սպանության սպառնալիք է տվել: Սակայն Հալիլ Իչը խլել է դանակը ու դուրս գալով ավտոմեքենայի սրահից դիմել փախուստի: Էդգար Պետրոսյանը փախուստը կանխելու դիտավորությամբ ավտոմեքենայի լուսարձակները միացնելով հետապնդել է Հալիլ Իչին եւ դիտավորյալ վրաերթի ենթարկել նրան:

Էդգար Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ