News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քաղաքականացված ուսխորհուրդների դեմ պայքարող «Երիտասարդական ընդվզում» շարժման մասնակիցներն ահազանգում են, որ իրենց շարժման նախաձեռնող խմբի անդամներից մեկի վրա ճնշում է գործադրվել: Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում նախաձեռնողներից Հովհաննես Ղազարյանն ասաց, որ սեպտեմբերի 1-ին Ազատության հրապարակում իրենց հրավիրած քննարկման մասին հաղորդագրությունը տարածելուց հետո աշխատանքից ազատել են նախաձեռնող խմբի անդամներից մեկի մորը:

«Նախաձեռնողներից մեկի մորը աշխատանքից ազատել էին, ասել էին՝ աղջիկդ դասադուլ է կազմակերպում»,- ասաց  Հովհաննես Ղազարյանը՝ չցանկանալով նշել աղջկա անունը:

Դրանից հետո երիտասարդները փակել են Ազատության հրապարակում  քննարկման վերաբերյալ  ֆեյսբուքյան  իրադարձության էջը, որոշ ժամանակ անց նորը բացել:

Ազատության հրապարակում հրավիրված քննարկմանն այսօր 4 երիտասարդ էր եկել, որոնցից մեկն էլ Հովհաննես Ղազարյանն էր: Նրա խոսքով՝ սակավաթիվ լինելու պատճառը երիտասարդների իրազեկված չլինելն է:

Հովհաննես Ղազարյանը նշեց, որ երիտասարդների մեծ մասը մտահոգ է իրենց բարձրացրած այն խնդրով, որ բուհերում ուսխորհուրդների  քաղաքականացված են։ Նախաձեռնության անդամի խոսքով` սեպտեմբերի 8-ին եւս քննարկում կհրավիրվի, որի ժամանակ իրենք կորոշեն իրենց հետագա պլանները եւ մարտավարություն կմշակեն, թե ինչպես են պայքարելու քաղաքականացված ուսխորհուրդների դեմ:

Տպել
Ամենաշատ