News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուս գործարար Գերման Ստերլիգովը դեռեւս ոչինչ չգիտի ադրբեջանցի քննիչների՝ իրեն Մոսկվայում հարցաքննելու մտադրության մասին եւ ցանկանում է խորհրդակցել այդ հարցով ռուս իրավապահ մարմինների եւ իրավաբանների հետ։

Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ Ստերլիգովին հարցաքննելու համար Մոսկվա է գործուղվել օպերատիվ-քննչական խումբ՝ կազմված գլխավոր դատախազության եւ նախարարության աշխատակիցներից։

«Ես դեռեւս տեղյակ չեմ ադրբեջանական քննիչների այդ մտադրության մասին»,- հայտարարել է Ստերլիգովը «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում։

Գործարարը հայտարարել է, որ մտադիր է խորհրդակցել մասնավորապես իրավապահ մարմինների հետ։ «Ինչպես որ ինձ խորհուրդ կտան ՌԴ ծառայությունները, չէ՞ որ ես ՌԴ քաղաքացի եմ։ Ես կվարվեմ այնպես, ինչպես նրանք ասեն։ Պետք է խորհրդակցել իրավաբանների հետ։ Ադրբեջանցի քննիչները ինձ համար նույնն են, թե օրինակ Լուսնի քննիչները։ Նրանք ինձ համար միեւնույնն են, ես անգամ ադրբեջանահպատակ չեմ, ես ապրում եմ Ռուսաստանում»,- ասել է Ստերլիգովը, գրում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ