News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել՝ փորձելով սեւացնել հայերին։

Ինչպես հայտնում է Report-ը, Հայաստանի ԶՈւ-ն իբր թե կրակել է Տերտերի շրջանի Ղափանլի գյուղում հարսանեկան արարողության մասնակիցների ուղղությամբ։ Համաձայն տարածած տեղեկության՝ կրակոցներից վիրավորվել են 3 տեղաբնակներ։ «Տերտերի շրջանային հիվանդանոցը հրաժարվել է ընդունել վիրավորներին նրանց ծանր վիճակի պատճառով։ Նրանց շտապ տեղափոխել են Բարդայի շրջանային հիվանդանոց»,- փոխանցում է աղբյուրը։

Վիրավորներին օգնություն չցուցաբերած բժիշկների դիրքորոշումը առանձին թեմա է։ Սակայն հարցն այն է, որ առնվազն «հայկական կողմի կրակոցներից» վիրավորվածների մասին ոչինչ չի հիշատակվում։

«Ադրբեջանական լրատջվամիջոցների տարածած լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ղարաբաղը պահպանում է հրադադարի ռեժիմը այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը մշտապես լարում է իրավիճակը։ Ղարաբաղի ԶՈւ-ն վերահսկում է իրավիճակը»,- հայտարարել է ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մենաբանելով այս լուրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ