News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի աշխատավորների արհմիությունները բողոքի ցույցի են դուրս եկել՝ կառավարությունից պահանջելով թույլ չտալ ձեռնարկությունների աշխատակիցների զանգվածային կրճատումները։ Ակնկալվում է, որ ցույցին կմասնակցի 50 հազար մարդ։ ԱՆՏԱՐԱ լրատվական գործակալության տեղեկություններով՝ նախագահական նստավայրից ոչ հեռու արդեն  մի քանի հարյուր ցուցարար է հավաքվել։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ արհմիությունները խոստացել են խաղաղ երթեր կազմակերպել եւ չարգելափակել քաղաքային հիմնական մայրուղիները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ցուցարարների գլխավոր պահանջը զանգվածային կրճատումներ թույլ չտալն է։

Հաղորդվում է, որ տնտեսական աճի անկման, ազգային արժույթի արժեզրկման ֆոնին այս տարի 100 հազար աշխատող կարող են գործազուրկ դառնալ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ