News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի հնագետները Երուսաղեմի Հին քաղաքում պեղումների ժամանակ հուդայական տաճար տանող ճանապարհին 2000 տարվա վաղեմության բրգաձեւ քարե բեմահարթակ են հայտնաբերել։ Լուրը փոխանցում է հրեական պետության հնագիտական վարչությունը։

Պեղումների աշխատանքները ղեկավարող պրոֆեսոր Ջո Ուզիելի խոսքով, բեմահարթակը լայն փողոցում այնպես է տեղադրվել, որ հեռվից տեսանելի է եղել տաճար գնացողներին։ Քարե շինության նշանակությունը հնարավոր չի եղել բացահայտել, բայց հնագետները կարծում են, որ այն «քաղաքի գլխավոր փողոցով անցնողների ուշադրությունը գրավելու համար է»։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնի չէ, թե 2000 տարի առաջ ինչ է խոսվել այդ վայրում։ «Այստեղ կառավարության հաշվետվություններ են հնչել, նորություններ, թե՞ բամբասանքներ են տարածվել կամ, գուցե, փողոցային քարոզներ, չգիտենք»,- ասել է պրոֆեսոր Ուզիելը։

Բեմահարթակը կառուցվել է մ.թ. 70 թվականին: Հնագետները նշում են, որ այդ ժամանակի հրեական աղբյուրներում «հասարակական քարերի» մասին հիշատակումներ կան։ Մասնավորապես, պատվանդաններ են եղել, որտեղ բերում էին կորած եւ գտնված իրեր, ինչպես նաեւ գալիս էին մարդիկ, ովքեր բամբասանքներ էին տարածում։ Հավանաբար, հենց այսպիսի «հասարակական քար» է նաեւ բուրգի տեսքով բեմահարթակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ