News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում արդյունաբերական արտադրության ֆիզիկական ծավալները հուլիսին տարեկան կտրվածքով կրճատվել են 1.2 տոկոսով։ Հիշեցնենք, որ անկումը նկատվում էր արդեն տարվա սկզբից. հունվարին այն պակասել էր 6.3 տոկոսով։ Այնուհետեւ իրավիճակը փոխվեց դեպի լավը, իսկ ապրիլին գրանցվեց հայրենական արդյունաբերական արտադրության ֆիզիկական ծավալների անգամ երկնիշ աճ՝ 10.6 տոկոս։

Նշենք, որ առաջատար առանձին ճյուղերը հուլիսին հիանալի արդյունք են ունեցել։ Այսպես՝ հանքարդյունաբերության արտադրանքի ֆիզիկական ծավալները եւ բաց հանքերի մշակումը աճել են մոտ 32.3 տոկոսով, իսկ ծխախոտային արտադրանքի ծավալները՝ մոտ 93.5 տոկոսով։ Սակայն մշակող արդյունաբերության մի շարք այլ ճյուղերի բացասական արդյունքը իր ստվերում թողեց այս դրական աճը։

Արդյունքում մշակող արդյունաբերությունը, չնայած ծխախոտի արտադրության նշված աճին, հուլիսը փակեց անկումով։ Ընդ որում, ամենամեծ լուման «ներդրեց» այդ գործում սննդամթերքի եւ խմիչքի արտադրության ոլորտը, որոնք գրանցեցին համապատասխանաբար 17.9 եւ 36.8 տոկոս անկում։

Եթե մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալների անկման տվյալները (հունվար-հուլիս 6.2 տոկոս) համապատասխանում են իրականությանը, ապա դա բացահայտ խոսում է բնակչության վճարունակության կրճատման  մասին։ Այստեղ անխոս իր դերն է խաղացել այլ երկրներից, մասնավորապես Ռուսաստանից կատարված մասնավոր տրանսֆերտների կրճատումը։ Հունվար-հուլիս ամիսների տվյալներով՝ Հայաստան կատարված դրամական փոխանցումների հոսքը տարեկան հաշվարկով պակասել է 237.6 մլն դոլարով կամ 30.5 տոկոսով։ Այս գործոնով կարելի է բացատրել նաեւ սննդամթերքի արտադրության ոլորտում անբարենպաստ միտումները։

Ինչ վերաբերում է ըմպելիքներին, որոնց արտադրության ծավալի առյուծաբաժինը հասնում է կոնյակին, ապա այստեղ անկումը պայմանավորված է վերջինիս արտահանման կրճատմամբ։ Հայտնի է, որ զգալիորեն պակասել են հայկական կոնյակի արտահանման ծավալները Ռուսաստան, որը դրա սպառման հիմնական շուկան է։ Պաշտոնական տվյալներով՝ խմիչքի արտահանումը ԱՊՀ երկրներ հունվար-հուլիս ամիսներին պակասել է 41 տոկոսով։ Այդ շրջանում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները կրճատվել են 11.6 տոկոսով։

Արդյունաբերության մեկ այլ բացասական կողմը աշխատակիցների քանակի կրճատումն է։ 2015թ. առաջին կիսամյակում աշխատակիցների միջին թվաքանակը պակասել է 2.2 հազարով կամ 2.6 տոկոսով։ Ընդ որում հիմնականում կրճատվել է փոքր ձեռնարկությունների անձնակազմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ