News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական միությունում ֆինանսական շուկաների ներազգային կարգավորիչը կարող է ի հայտ գալ միայն 2025 թվականին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի Ձեռներեցության, ծառայությունների եւ ներդրումների բաժնի ղեկավարի տեղակալ Ռինատ Գալիտդինովը:

Մինչ այդ պետք է ազգային օրենսդրությունների եւ բանկերին, ապահովագրական ընկերություններին եւ ֆինանսական շուկայի այլ մասնակիցներին ուղղված պահանջների համաձայնեցում արվի: Իսկ մինչ այդ, ըստ նրա, կենտրոնական բանկերը միմյանց հետ կհամակարգեն մակրոտնտեսական եւ արժութային քաղաքականությունը:

«Այդպիսի համակարգման շնորհիվ, օրինակ, հաջողվել է փակել մեկօրյա ընկերությունների միջոցով ֆինանսների հոսքը դեպի օֆշորային գոտիներ՝ կեղծ ծագմամբ ապրանքների մատակարարմամբ: ՌԴ Կենտրոնական բանկը Բելառուսի եւ Ղազախստանի գործընկերների հետ լուծում է գտել, եւ այդ սխեման արդեն կենսունակ չէ: Սա հաջող փոխգործակցության առաջին օրինակներից է»,- հայտարարեց Գալիտդինովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ