News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցուցարարները գրավել են Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը եւ պահանջում են նախարար Մուհամմեդ Ալ Մաշնուկի հրաժարականը։ Ցուցարարները հայտարարել են, որ չեն լքի շենքը, մինչեւ նախարարը չթողնի իր պաշտոնը, գրում է ՏԱՍՍ-ը։

Լիբանանի հասարակությունը հենց այս նախարարին է մեղադրում  երկրում «աղբահանության ճգնաժամ» ստեղծելու մեջ։ Ճգնաժամը շարունակվում է հուլիսի 13-ից, երբ բնապահպանների պահանջով փակվել էր Նաամայի ամբարտակը, ուր լցնում էին կենցաղային աղբը։ Դրա պատճառով երկիրը հայտնվել է էկոլոգիական աղետի շեմին, ինչի պատճառով զանգվածային ցույցեր են ընթանում։

Ակտիվիստները քաղաքի կենտրոնում նոր ցույցի են պատրաստվում։ Նախարար Ալ Մաշնուկը գտնվում է իր աշխատասենյակում եւ հրաժարվում է ընդառաջ գնալ ցուցարարների պահանջներին։ «Ես շարունակում եմ կատարել իմ պարտավորությունները»,- հայտարարել է նա OTV հեռուստատեսությանը։

Ալ Մաշնուկի հրաժարականը 72-ժամյա վերջնագրի առաջին կետն է, որը ցուցարարները ներկայացրել էին իշխանություններին։ Նրանք պահանջում են դատի տալ ՆԳ նախարար Նուհադ ալ Մաշնուկին եւ խաղաղ ցույցը ցրած բոլոր պատասխանատուներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ