News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմեն Ջիգարխանյանը, ով սեպտեմբերի 3-ին կդառնա 80 տարեկան, եկող շաբաթ Մոսկվայում կայցելի Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որտեղ նա կշփվի ցուցահանդեսի հյուրերի հետ եւ կպատմի իր հուշերի մասին, հայտարարել է «ԱՍՏ-պրեսս» հրատարակչության մանկական բաժնի համակարգող Ելենա Օրլյանկինան։
«Արմեն Ջիգարխանյանը հանրային միջոցառումների հաճախակի հյուր չէ։ Այդուհանդերձ նա համաձայնել է սեպտեմբերի 4-ին այցելել մեր ցուցահանդեսը։ Այդ օրը նա ինքնագրեր կբաժանի եւ կներկայացնի իր հուշերը»,- ասել է Օրլյանկինան, գրում է ՏԱՍՍ-ը։

Ցուցահանդեսին, որը սեպտեմբերի 2-6-ը 28-րդ անգամ տեղի կունենա Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ՎԴՆԽ), կմասնակցեն ավելի քան 400 ռուսական եւ արտասահմանյան հրատարակչություններ։ Տոնավաճառի հատուկ հյուրերն են Հայաստանը, Իրանը եւ Սերբիան։ Ավանդաբար ցուցահանդեսի ժամանակ կամփոփվեն «Տարվա գիրք» Ազգային մրցույթի արդյունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ