Հունաստանի առափնյա ծառայությունը երեքշաբթի օտարերկրյա դրոշի ներքո նավարկող բեռնատար նավ է հայտնաբերել, որը մեծ քանակությամբ զենք էր տեղափոխում, հայտնում է Աթենքի նորությունների գործակալությունը։
Հաղորդվում է, որ նավը եղել է Կրետե կղզու մոտակայքում։ Ավելի մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նավը առգրավվել է եւ տեղափոխվել անվտանգ նավահանգիստ հետագա ստուգումների համար։