News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությունը այսօրվանից սկսում է պայքարի նոր փուլ: Նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հավաքվել են Սիրահարների այգում՝ քննարկելու իրենց հետագա անելիքները: NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Սիրահարների այգում մեծ թվով ոստիկաններ կան։

Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը նշեց, որ չի բացառվում, որ այսօրվանից սկսվեն ամենօրյա բողոքի ակցիաները եւ նստացույցը Բաղրամյան պողոտայում:

«Մեր Կառավարությունն իրեն բնորոշ կերպով է առաջ գնում, երեւի թե փողոցային ժարգոն է, բայց իրենց բնորոշ է՝ կրուտիտ են լինում, այսինքն էն հայտարարությունները, որոնք արեց Սերժ Սարգսյանը, որ թանկացման ամբողջ բեռն իր վրա կվերցնի կառավարությունը, չիրականացավ: Կառավարությունը սկսեց էդ կրուտիտի տարբերակով ասել, որ` ոչ, մեծ ձեռնարկատերերին չենք սուբսիդավորի»,- ասաց ակտիվիստը` նշելով, որ եթե խոշոր բիզնեսը չսուբսիդավորվի, դա առաջ կբերի առաջնային սպառման ապրանքների թանկացում:

Մաքսիմ Սարգսյանի խոսքով՝ իրենց հիմնական պահանջը շարունակում է մնալ նույնը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին չեղարկման որոշումը: Նշենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը պահանջում է նաեւ վերանայել էլեկտրաէներգիայի նախկին սակագինը եւ պատժել հունիսի 23-ին ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից՝ «Որոտան» կասկադի վաճառքից ստացված գումարից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ