News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը վերսկսած` «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Սիրահարների այգում հանրային քննարկման նպատակով հավաքվելուց հետո տեղափոխվել են նախագահական նստավայրի դիմաց մայթ եւ պահանջում են հանդիպում Սերժ Սարգսյանի հետ։ (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները սկզբում փորձել են խոչընդոտել նրանց տեղաշարժը` պատճառաբանելով, որ ակցիան արտոնված չէ, ավելի ուշ թույլ են տվել կանգնել նախագահականի դիմացի մայթին։

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակտիվիստներին նախազգուշացրեց, որ թույլ է տալիս բողոքի ակցիան իրենց ուզած վայրում անցկացնել` պայմանով, որ նրանք կխոստանան չանցնել մայթը։

Ավելի ուշ, սակայն, ակցիայի մանսակիցներից մոտ երկու տասնյակը փորձել են անցնել նախագահականի մայթ, ոստիկանները նրանց հերթով ուժով հեռացրել են։ 

Այս պահին իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարված է։ Մոտ հարյուր ցուցարարներ սուլում են` պահանջելով, որ նախագահն ընդունի իրենց։ Ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ։ Նրանց եւ ակցիայի մանսակիցների միջեւ ընդհարումներ են լինում։ Դրանցից մեկի ժամանակ պատռվել է նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանի շապիկը։

Ոստիկանների թիվը գնալով մեծանում է։ Ցուցարարները բաժանվել են երեք խմբի, մեկը` Ամերիկյան համալսարանի մոտ, մյուս երկուսը` Պռոշյան–Բաղրամյան խաչմերուկի երկու կողմերում։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնությունը նստացույց սկսեց ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին քաղաքացիների համար թանկացումը սուբսիդավորելու մասին` Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչեւ հուլիսի 6-ը շարունակվեց նստացույցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ