News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ուսանողները մարիխուանա ծխելու ռեկորդ են սահմանել, ցուցանիշն առավելագույնն է վերջին 35 տարիների ընթացքում: Այդ մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:

Միչիգանի համալսարանի հետազոտության համաձայն, վերջին 7-8 տարում լրջորեն աճել է մարիխուանայի օգտագործումը ուսանողների շրջանում:

Հետազոտության հազարից ավելի ուսանողներ են մասնակցել: 32014թ. մարիխուանա օգտագործելու իրենց սովորությունը խոստովանել են 6 տոկոսը, մինչեւ 8 տարի առաջ այդ ցուցանիշը 3,5 տոկոս էր: Վերջին անգամ բարձր ցուցանիշ գրանցվել էր 1980թ., երբ մարիխուանա օգտագործելու փաստը խոստովանել էին 7,2 տոկոսը:

Ըստ հետազոտության, պարզվել է նաեւ, որ LSD-ի, հերոինի եւ ամֆետամինի օգտագործումը զգալի կրճատվել է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ