News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բաղրամյան պողոտայում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը վերսկսած` «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից շատերը վնասվածքներ են ստացել ոստիկանների հետ բախումների հետեւանքով: (ֆոտոռեպորտաժ)

«3-րդ կարգի հաշմանդամն եմ, ուզում էի` փողոցը անցնեի, բախումն սկսվեց ու  ոստիկանները հուպ տվեցին, ականջով, ոտքով թեով տրորեցին: Բղավոցներս չէին լսում, հազիվ դուրս եկա էդտեղից»,-ասաց Մարիամ Պողոսյանը, որը թեթեւ քերծվածքներ էր ստացել ականջի եւ թեւի շրջանում:

Բախումների ժամանակ աչքի տակ քերծվածք է ստացել նաեւ ակտիվիստ Վահրամ Պետրոսյանը: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ չի նկատել, թե կոնկրետ որ ոստիկանից է հարված ստացել, բայց վստահ է, որ ոստիկան է իրեն հարվածել:

Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը պատմեց, որ տեսել է, թե ինչպես են ոստիկանները հարվածել ցուցարարներին՝ նշելով, որ ինքը նույպես վնասվածք է ստացել մեջքի շրջանում:

NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ բախումների հետեւանքով վնասվածք է ստացել նաեւ երկու աղջիկ ցուցարար:

Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ակտիվիստները դեռեւս չեն հստակեցրել իրենց հետագա անելիքները:

Վաղինակ Շուշանյանը անընդհատ փորձում է ճեղքել ոստիկանական պատը, սակայն դա նրան չի հաջողվում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ