News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության օրն այն բացառիկ տոներից է, որի կերտման գործում իր ավանդն է ունեցել մեր ողջ ժողովուրդը, եւ արդեն 24 տարի է, ինչ բոլորս միասին, Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի կառուցում ենք ազատ ու ինքնիշխան ժողովրդավարական պետություն, որը հաստատուն քայլերով առաջ է ընթանում` տարեցտարի գրանցելով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ եւ իր արժանի տեղը զբաղեցնելով միջազգային հանրության շարքում:

«Արցախի ժողովուրդը տերն է իր հողի ու ջրի եւ անում է ամեն ինչ` իր նպատակներին հասնելու, իր քաջ զավակների կիսատ թողած գործը ավարտին հասցնելու  համար»,- իր ելույթում ընդգծել է Բակո Սահակյանը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ