News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերին նավթի Brent տեսակի ֆյուչերսների պայմանագրերի արժեքը լոնդոնյան ICE բորսայում ընկել է 5.2%-ով՝ հասնելով 51.32 դոլարի՝ 1 բարելի դիմաց:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ ֆոնին դոլարի փոխարժեքն աճել է 1.34 ռուբլով՝ հասնելով 65.59 ռուբլու, եվրոյինը՝ 1.64 ռուբլով՝ հասնելով 73.79 ռուբլու:

Օգոստոսի 31-ին, ՕՊԵԿ-ի բյուլետենի հրապարակումից հետո, նավթի գինը կտրուկ թանկացել էր: Կառույցի փաստաթղթում նշվում էր, որ ՕՊԵԿ-ը պատրաստվում է բանակցություններ վարել իր անդամ չհանդիսացող նավթ արդյունահանող երկրների հետ՝ նավթի համաշխարհային գները կայունացնելու համար:

Այսպես. երկուշաբթի՝ օգոստոսի 31-ին, նավթի Brent տեսակի գինը բարձրացել է 8%-ով՝ գերազանցելով 54 դոլարի շեմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ