Bentley ընկերությունը փորձարկում է իր առաջին սերիական ամենագնացի՝ Bentayga-ի «լիցքավորված» տարբերակը: Մոդելի ամենաէքստրեմալ նախատիպի լրտեսական լուսանկարները հրապարակել է Autocar պարբերականը:
«Թեժ» Bentayga-ն տարբերվում է նախկինում հայտնի թեսթային մեքենաներից՝ դիմացի բամպերով, հետեւի սփոյլերի առկայությամբ, օդամղիչների մեծացմամբ:
Ֆոտոլրտեսները նշել են, թե մեքենան «ավելի ագրեսիվ է հնչում» նախկին թեսթային տարբերակների համեմատ:
Ակնկալվում է, որ ամենագնացը կունենա 6 լիտր աշխատանքային ծավալով երկտուրբին շարժիչ՝ մշակված Volkswagen կոնցեռնի կողմից: