News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բուդապեշտի երկաթուղային կայարանում վերսկսվել է գնացքների միջազգային հաղորդակցությունը, սակայն ոստիկանությունը կառամատույց է թողնում միայն տոմս, փաստաթղթեր եւ գործող շենգենյան վիզա ունեցող ուղեւորներին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Փախստականների հոսքի պատճառով Հունգարիայի իշխանություններն առավոտյան փակել էին կայարանը, սակայն մի քանի ժամ անց տերմինալը վերսկսել է աշխատանքը:

Ըստ Gazeta-ի, այդ ընթացքում ավելի քան 1.000 միգրանտներ են հավաքվել կայարանի առջեւ, որոնք ցանկանում են Գերմանիա հասնել, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տալիս կառամատույց գնալ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավելի քան 3.500 փախստականներ գնացքներով Հունգարիայից Ավստրիա են ժամանել: Նրանց մեծ մասը պատրաստվում է ճանապարհը շարունակել դեպի Գերմանիա: Այդ առիթով Ավստրիայի ՆԳ նախարար Յոհաննա Միքլ-Լյայտները Գերմանիայի իշխանություններից պահանջել է պարզաբանել ԵՄ միգրանտներին ապաստան տրամադրելու կաննոների հարցում դիրքորոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ